Թուրքիայի Շանլիուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղի հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան անհետ կորածներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։
Թուրքիայի Շանլիուրֆա նահանգում տեղատարափ անձրևը հեղեղումներ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոց, դպրոցներում դասերը դադարեցվել են, հայտնում է աղբյուրը։ Տեղում աշխատում են փրկարարները։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել։ Հետցնցումները մինչ օրս շարունակվում են։ Զոհերի թիվը գերազանցել է 48 հազարը։