Այսօր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա անհայտ անձի հարձակման պատճառն անձնական է եղել։ Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանապետը` ներկայացնելով մանրամասներ:
Առավոտյան անհայտ անձը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Նա կրակել է դիվանագիտական ներկայացուցչության գնդացրային պահակակետից։ Հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Ոստիկանությունը ձերբակալել է անհայտ անձին, հետաքննությունը շարունակվում է։
Նա դեսպանատուն է մտել երկու երեխաների հետ։ Նախնական հետաքննությամբ պարզ է դարձել, որ նրա շարժառիթը անձնական և ընտանեկան խնդիրներն են։
Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։
Դատարանի պաշտոնյան հավելեց, որ տղամարդն ասել է, որ Թեհրանում դեսպանատուն իր բազմաթիվ այցելությունների ժամանակ դեսպանատնից որևէ պատասխան չի ստացել և կարծել է, որ իր կինը թաքնված է այնտեղ՝ Թեհրանում և չի ցանկանում հանդիպել իրեն։
Դատախազն այնուհետև մեջբերեց հարձակվողի խոսքերը. «Այսօր առավոտյան ես որոշեցի գնալ դեսպանատուն Կալաշնիկով ինքնաձիգով, որն արդեն գնել էի»։
Նա շարունակել է ասել, որ հարձակվողը դատարանի աշխատակիցներին ասել է, որ Թեհրանում դեսպանատան վրա հարձակվելու իր շարժառիթը բացառապես անձնական է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի դեսպանատան վրա Իրանում հարձակում է եղել, որում մեկ մարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել: