Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը։
«Իրոք, առաջիկա օրերին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը», – նշել են ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասել էր նա: