Այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Civic.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում թե՛ խմբակցության պատգամավորները, և թե՛ վարչապետ Փաշինյանը վերահաստատել են, որ հավատարիմ են մնում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իրենց նախընտրական խոստմանը և ուժերի ներածին չափով ամեն բան անելու են տարածաշրջանում կայունության հաստատման ու պահպանման համար։
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները այլ ելք չեն թողնում, բացի խաղաղության հաստատումից ու պահպանումից,- ընդգծել են հանդիպման մասնակիցները:
Ի դեպ, ինչպես ՔՊ խմբակցության հայտնել է Medianews.am-ի աղբյուրները, խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել»,-գրում է կայքը։
Armenia Today-ն ավելի վաղ հաղորդել էր Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների ադրյունքների մասին։ Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարական է տրվել մեկ ամսվա ընթացքում առարկայական աշխատանքներ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։
Ալիևների ընտանիքը Թուրքիայում 600 մլն դոլարով գնում է Mandarin Oriental-ը
Ալիևների ընտանիքը ձեռք է բերել Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող հինգաստղանի Mandarin Oriental Bodrum resort հյուրանոցի բաժնետոմսերի 50% - ը 500...