Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ երկիր է ժամանել Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքատեխնիկական կազմի մի խումբ, որը կմասնակցի «TurAz Qartalı-2022» համատեղ մարտավարական-թռիչքային զորավարժություններին, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին:
Նշվում է, որ վարժանքների նախապատրաստման շրջանակներում անցկացվում են համապատասխան միջոցառումներ՝ կազմերի տեղաբաշխման, վարժանքների պլանավորման և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ: