ԱԺ-ում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղանջանյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի կողմից հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կապելու վերաբերյալ հայտարարությանը։
«Թուրքան մշտապես այս դիրքրոշմամբ է հանդես եկել, ինչը մեր կողմից ընդունելի չէ։ Հայկական կողմն մշտապես արձանագրել է այս խնդիրրը։ Թուրքական կողմի հայտրարությունների և գործողությունների մեջ կա բաժանում և իհարկե մեր խնդիրներից է այդ թվում նաև ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը լինի նվազագույն։ Հայկական կողմի դիրքրոշումը չի փոխվել և որևէ նախապայման ընդնելի չի լինելու»,- նշեց Աղաջանյանը։