ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի հարցով Թուրքիայի դիվանագիտական ջանքերին։
«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Ուկրաինայում հումանիտար միջանցքների հրատապ բացման անհրաժեշտությունը», – հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրասենյակից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան շարունակելու է սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ Ուկրաինայում հումանիտար ճգնաժամն ավարտելու համար՝ ընդգծելով, որ Ստամբուլի գործընթացը պետք է աջակցի բոլոր երկրներին, քանի որ այն Ուկրաինայում խաղաղության հաստատման համար ամենահուսալի ճանապարհն է:
Նա նաև վստահություն է հայտնել, որ կգտնվի ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծումը, որը շոշափում է ամբողջ աշխարհը:
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 26 – ին հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի նախ կայուն հրադադարի հասնեն Ուկրաինայում, ապա այդ երկրում խաղաղություն հաստատվի: