Բաքվի գիշերային ակումբում ապրիլի 3-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:
Պայթյունի հետևանքով ավելի քան 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Փաստի առթիվ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ձերբակալվել է երեք մարդ: Իրավապահ կառույցների տվյալներով՝ միջադեպի պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել։