Անկարան բաց է այլ երկրներից հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր ձեռք բերելու համար, որոնք ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի այլընտրանքներ են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, РБК-ի փոխանցմամբ, հայտնում է Haber-ը։
«Մենք դիտարկում էինք մեծ հեռահարության ՀՕՊ համակարգը։ C-400-ը ոչ թե տարբերակ էր, այլ անհրաժեշտություն Թուրքիայի համար։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի և Իտալիայի հետ այլ պաշտպանական համակարգերի գնման շուրջ», – ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան անպայման լուծում կգտնի և կկարողանա գնել նշված զինատեսակները։