Ադրբեջանում 146 մարդ է տարհանվել երկու հարավային շրջաններում ջրհեղեղի հետևանքով ջրասույզ եղած բնակավայրերից, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Ադրբեջանի հարավային շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով գետերի և ջրանցքների ջրի մակարդակի բարձրացման, Մասալինի և Ջալիլաբադի շրջանների մի շարք բնակավայրերում կարճատև սելավների հետևանքով հեղեղվել են որոշ մասնավոր տներ, բակեր և ցանքատարածքներ և այլն:
Նշվում է, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Ջալիլաբադ քաղաքից և գյուղերից տարհանվել է 146 մարդ: Ներկայումս ջրածածկ տարածքներում շարունակվում են տարահանումներն ու ջրի բացթողման միջոցառումները։