Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշում է կայացրել։
Որոշումը պայմանավորված է հունիսի 12-ին և հունիսի 25-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով հրավիրված նիստերի հետ, որոնք չեն կայացել։
Կառավարությունում հստակեցրել են, որ նիստերի չկայանալն օրենքի ուժով ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք է։
Վաշարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից։ Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները նշանակվել էին հունիսի 12-ին, սակայն համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր ներկայացել նիստին և այն չէր կայացել։ Համայնքում ընտրությունները կկայանան նոյեմբերի 15-ին։