ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելն այն խորհրդարանական գործիքներից մեկն է, որը մի կարևոր պահի կարող է գործածվել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս պահին ժամկետների մասին դժվարանում եմ ասել, քանի որ դա կախված չէ զուտ ընդդիմադիր տարբեր ուժերի գործիքներից, դա մեծ առումով կախված է նաև փողոցում առկա իրավիճակից»,- նշել է նա։
Աբրահամյանը շեշտել է՝ որևէ մեկը որևէ կերպ չի կարող բացառել, որ ինչ-որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ բարենպաստ դաշտ կձևավորվի այդ գործընթացի համար։
«Դա կարևոր, կիրառելի գործիք է, բայց դրա հետ կապված կարող են լինել այլ նախընտրելի գործողություններ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն նախաձեռնություն դրսևորել, այլև ունենալ արդյունավետ ելք»,- ընդգծել է Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։