ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ։
Պապիկյանը Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստյան Լըկորնյուին ուղղված իր շնորհավորանքում վստահություն է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում կշարունակվեն համատեղ ջանքերը Երևանի ու Փարիզի միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ։
Միրզոյանն, իր հերթին, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին ուղղված ուղերձում հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու ուղղությամբ, որը կամրապնդի գործընկերությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության շրջանակներում՝ շոշափելի արդյունքների հասնելու համար։
«Ուզում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով առկա մարտահրավերները լուծելու համար»,- եզրափակել է Միրզոյանը։
Ֆրանսիայում դեկտեմբերի 23-ին հրապարակվել էր կառավարության նոր կազմը։ Արտաքին գործերի, ՆԳՆ և ՊՆ ղեկավարները պահպանել են իրենց պաշտոնները։
Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է սահմանազատմանը և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ, Հայաստան-Եվրոպական...