• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Հուլիս 2025 14:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասում տեղակայել է աղետների աջակցության արձագանքման թիմ

Արտաքին քաղաքական,
28 Սեպտեմբեր 2023 23:29
ShareShareShare
ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասում տեղակայել է աղետների աջակցության արձագանքման թիմ
telegram

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է աղետների աջակցության արձագանքման թիմ (DART)՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը համակարգելու համար, Հայաստան կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան փախած ավելի քան 50,000 մարդկանց անվտանգությամբ։ Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը նոր ժամանածներին ողջունելու և նրանց ապաստան գտնելու հարցում օգնելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են հրատապ կարիքները լուծելու համար: DART-ը կգնահատի իրավիճակը, կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ օժանդակությունը մեծացնելու համար և կաշխատի գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Փաուերը նշել է, որ նախորդ շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն է՛լ ավելի է վատթարացրել առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։

«Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կյանքի կարևոր ճանապարհը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պարենի, դեղորայքի, վառելիքի և առևտրային մատակարարումները, և դրանց սուր պակաս էր ստեղծել: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, կատարի իր երկրում մարդու իրավունքները և բոլոր անձանց հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները և ապահովի, որ իր ուժերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասված է ՄԶԳ ղեկավարի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հաշվի առնելով կարիքների մասշտաբը՝ Միացյալ Նահանգները այս շաբաթվա սկզբին հայտարարել է 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ աջակցելու Հարավային Կովկասի այն համայնքներին, որոնք տուժել են շարունակվող ճգնաժամից:

«Սա ի հավելումն ավելի քան 23 միլիոն դոլարի է, որը Միացյալ Նահանգները տրամադրել է հումանիտար օգնություն 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի։ Այս միջոցները կօգտագործվեն ամեն ինչ տրամադրելու համար՝ սկսած սնունդից մինչև հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանումների հետևանքով առաջացած տրավմաները»,- ասված է Փաուերի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 26-ին Կոռնիձորում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հետ հանդիպումից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտության մասին։ Փաուերը նաև հայտարարել էր, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի նման կազմակերպությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

telegram
Tags: ԱՄՆ ՄԶԳԼեռնային ՂարաբաղՀարավային ԿովկասՍամանտա Փաուեր

Առնչվող Նորություններ

Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

26 Հուլիս 2025 13:42

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կտրուկ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը՝...

Դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց․ Եղոյանը չի պատասխանել հարցին

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ Արման Եղոյան

24 Հուլիս 2025 22:16

ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, Factor TV-ին հայտնել է ԱԺ Եվրոպական...

Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

24 Հուլիս 2025 19:36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: «Ընդունեք...

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

24 Հուլիս 2025 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

24 Հուլիս 2025 12:29

Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

24 Հուլիս 2025 08:20

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

29 Հուլիս 2025 14:18
Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

29 Հուլիս 2025 14:09
Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

29 Հուլիս 2025 13:19
Հայաստանում ArCa համակարգի ծառայություններն անհասանելի են

Հայաստանում ArCa համակարգի ծառայություններն անհասանելի են

29 Հուլիս 2025 13:15
Դատարանն Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող հողամասը բռնագրավել և վերադարձրել է Երևանին

Դատարանն Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող հողամասը բռնագրավել և վերադարձրել է Երևանին

29 Հուլիս 2025 12:10
Փոխնախարարը ներկայացնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զբաղվածության ոլորտի ծրագիրը (ուղիղ)

Փոխնախարարը ներկայացնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զբաղվածության ոլորտի ծրագիրը (ուղիղ)

29 Հուլիս 2025 11:19
Իրանից ագրեսիայի դեպքում վճռական պատասխան են խոստացել

Իրանից ագրեսիայի դեպքում վճռական պատասխան են խոստացել

29 Հուլիս 2025 11:10

Հովիկ Աղազարյանի՝ «անասունների գործն» առաջիկայում կուղարկվի դատարան․ ԶԼՄ

29 Հուլիս 2025 11:03
«Եկեղեցու դեմ արշավ չկա»․ Փաշինյանը մեկնաբանել է կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատ խոչընդոտելու միջադեպը

Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու ծրագրից, բայց թիմակիցներին հորդորել է զգույշ գործել․ ԶԼՄ

29 Հուլիս 2025 10:23
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 29-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

29 Հուլիս 2025 09:54
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 29-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

29 Հուլիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 29-ին

29 Հուլիս 2025 07:38
Ալիևների ընտանիքը Թուրքիայում 600 մլն դոլարով գնում է Mandarin Oriental-ը

Ալիևների ընտանիքը Թուրքիայում 600 մլն դոլարով գնում է Mandarin Oriental-ը

29 Հուլիս 2025 00:32
«Telegram»-ը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար. Դուրով

Փարիզում ավարտվել է Դուրովի հարցաքննությունը

28 Հուլիս 2025 23:48
Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

28 Հուլիս 2025 23:18
Սամվել Կարապետյանի նկատմամբ «գործընթացը» քաղաքական հետապնդում է․ փաստաբան

Կարապետյանի նկատմամբ նման անհիմն և ապօրինի կալանքը ենթակա է դատախազի կողմից վերացման․ փաստաբան

28 Հուլիս 2025 23:04
Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում պատվո հյուպատոսին

Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում պատվո հյուպատոսին

28 Հուլիս 2025 22:35
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը եզրափակչում է

28 Հուլիս 2025 22:01
Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել․ ՆԳՆ

Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել․ ՆԳՆ

28 Հուլիս 2025 21:19
Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

28 Հուլիս 2025 20:40
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է․ Արցախի ԱԺ նախագահ

28 Հուլիս 2025 19:56
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

28 Հուլիս 2025 19:30
Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

28 Հուլիս 2025 19:00
Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

28 Հուլիս 2025 18:25
Գյումրին այն չէ, ինչ մենք երեկ լսել ենք․ Շիրակի մարզպետը՝ «Դոլյա վորովսկայա» երգի նվագարկման մասին

Գյումրին այն չէ, ինչ մենք երեկ լսել ենք․ Շիրակի մարզպետը՝ «Դոլյա վորովսկայա» երգի նվագարկման մասին

28 Հուլիս 2025 18:16
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:47
Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 17:40
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:38
Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:30
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ ԿԲ տվյալների

28 Հուլիս 2025 16:33
Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան
Տարածաշրջան

Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

29 Հուլիս 2025 14:18

Իրանը շտապ պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի իր հարևանների հետ, ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային...

ԿարդալDetails
Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ
Աշխարհում

Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

29 Հուլիս 2025 14:09

Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում ջերմային հարվածով հոսպիտալացվել է ավելի քան 18 000 մարդ՝ ըստ երկրի Վարչական գործերի և հաղորդակցության նախարարության...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ