ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին՝ հնդկական «Չանդրայան-3» տիեզերակայանի լուսնի վրա բարեհաջող վայրէջք կատարելու կապակցությամբ։
«Իմ ամենաջերմ շնորհավորանքները վարչապետ Նարենդրա Մոդիին Լուսնի հարավային բևեռում Chandrayaan 3-ի հաջող վայրէջքի կապակցությամբ: Սա իսկապես մեծ ձեռքբերում է մարդկության համար, որը կնպաստի գիտության և տեխնիկայի հետագա զարգացմանը»,- գրել է վարչապետը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հնդկական «Չանդրայան-3» տիեզերական կայանը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռի շրջանում։ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը փափուկ վայրէջք կատարեց Երկրի արբանյակի հարավային բևեռի վրա, ինչպես նաև աշխարհում չորրորդ երկիրը, որին հաջողվեց փափուկ վայրէջք կատարել Լուսնի վրա՝ ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։