Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը իբր ուշացել է սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպումից, իրականությանը չի համապատասխանում։
Պատվիրակությունը հանդիպմանը ժամանել է ճիշտ ժամանակին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան մամուլի ավելի վաղ հրապարակումների, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսի և նույն հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչնի հետ հանդիպումից։
Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել մամուլին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։