• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
13 Հուլիս 2025 13:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Արտաքին քաղաքական,
22 Ապրիլ 2022 20:36
ShareShareShare
Կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը
telegram

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ եւ ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի 22-ին, Ստեփանավանում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նա կարեւորել է տարածաշրջանում կայունության հաստատումը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Վիկտոր Բոնդարեւն անդրադարձել է միջխորհրդարանական նպաստավոր համագործակցությանը, մի շարք ոլորտներում կապերը խթանելուն ուղղված նախաձեռնություններին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին կարեւորել է ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում:

Ողջույնի խոսքում նա նշել է, որ հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում թույլ է տալիս տեղում ծանոթանալու մարզերի հնարավորություններին, նախանշելու հետագա համագործակցության կոնկրետ քայլերը:

«Մեր երկրների դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության եւ փոխադարձ աջակցության վրա եւ համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով»,-ասել է խորհրդարանի փոխնախագահը:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցին, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում եւ այլ խորհրդարանական կառույցներում:

Խոսելով այսօրվա նիստի օրակարգային հարցերի մասին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ կնախանշվեն արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: «Պետք է հետեւողականորեն զարգացնել առկա ձեռքբերումները եւ ձգտել ավելի նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նա:

Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, կարեւորել են համատեղ ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում ավանդական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է եղել օրենսդրական մոտարկման, տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերին, ընդգծվել է ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է հանձնաժողովի շրջանակում խմբի ստեղծման հնարավորության հարցը, որը ոլորտային ուղղություններով կքննարկի երկկողմ օրակարգի խնդիրները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսել է տնտեսության, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ կապերի ու ծրագրերի մասին: Նա կարեւորել է համատեղ կազմակերպությունների հիմնումը, անդրադարձել ապրանքաշրջանառության ծավալներին՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնմանը:

Խոսելով ապրանքաշրջանառության ծավալների մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Պատգամավորն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, ռազմական ոլորտում համագործակցությանն ու ԼՂ հակամարտությանը:

Ռուսական կողմից թեմայի շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականին անդրադարձել են Վլադիմիր Ջաբարովը, Նատալյա Կոսիխինան եւ Օլեգ Մատվեյչեւը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ տոնակատարությունների անցկացմանը: Քննարկվել են երկկողմ իրականացվող ծրագրերին, հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը խոսել է մշակութային միջոցառումների անցկացման մասին: Նա կարեւորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցների հաշվին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը:

Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները:

Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում, այս տարվա հուլիսին:

Հակոբ Արշակյանը եւ Վիկտոր Բոնդարեւն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին եւ անձամբ Հակոբ Արշակյանին` նիստը բարձր մակարդակով կազմակերպելու եւ ջերմ ընդունելության համար:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` նիստի արդյունքները գոհացուցիչ էին, քննարկումներն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով` տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ծրագրերի իրականացման հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

telegram
Tags: Հակոբ ԱրշակյանՀՀ-ՌԴ հարաբերություններ

Առնչվող Նորություններ

Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին

Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին

11 Հուլիս 2025 21:44

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայում մասնակցել Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին, հայտնում...

Խաչատուրյանն Օմանում և Հորդանանում դեսպաններ է նշանակել

Խաչատուրյանն Օմանում և Հորդանանում դեսպաններ է նշանակել

10 Հուլիս 2025 22:18

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Օմանում և Հորդանանում դեսպաններ է նշանակել, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ Ըստ հրամանագրերի՝ Օմանում ՀՀ դեսպան...

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը

10 Հուլիս 2025 16:20

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուալա Լումպուրում կայացած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը,...

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

10 Հուլիս 2025 15:11

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ. ԶԼՄ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ. ԶԼՄ

10 Հուլիս 2025 10:49

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, հայտնել է «Հրապարակ»...

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

09 Հուլիս 2025 23:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը...

Ավելին
  • Լուրեր
«Ինքնության դրոշմ»․ ինչպե՞ս է Էջմիածինը պատրաստվում Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը

Գլենդելում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

13 Հուլիս 2025 12:10
ՀՅԴ անդամների տներում խուզարկություններից հետո ձերբակալված  5 անձ ազատ է արձակվել

ՀՅԴ անդամների տներում խուզարկություններից հետո ձերբակալված 5 անձ ազատ է արձակվել

13 Հուլիս 2025 11:20
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 13-ին

13 Հուլիս 2025 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 13-ին

13 Հուլիս 2025 07:37
Ալիևը հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազ մատակարարելու նախագծի մասին

Ալիևը հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազ մատակարարելու նախագծի մասին

12 Հուլիս 2025 23:30
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը 2 ամսով կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը 2 ամսով կալանավորվել է

12 Հուլիս 2025 22:32
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում

12 Հուլիս 2025 22:15
ՆԳՆ-ն օրեր շարունակ ճնշում է գործադրել արցախցիների ակցիային մասնակցել պատրաստվողների վրա. պատգամավոր

ՆԳՆ-ն օրեր շարունակ ճնշում է գործադրել արցախցիների ակցիային մասնակցել պատրաստվողների վրա. պատգամավոր

12 Հուլիս 2025 21:46
Մեր նպատակը վերադարձն է Արցախ. Կնյազ Մելքումյան

Մեր նպատակը վերադարձն է Արցախ. Կնյազ Մելքումյան

12 Հուլիս 2025 21:38
Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

12 Հուլիս 2025 21:33
Ազատության հրապարակում արցախցիները նստացույց են հայտարարել

Ազատության հրապարակում արցախցիները նստացույց են հայտարարել

12 Հուլիս 2025 21:18
Մարգարյանը ոստիկանությանը հորդորեց թույլ տալ արցախցիների երթը դեպի Հանրապետության հրապարակ

Մարգարյանը ոստիկանությանը հորդորեց թույլ տալ արցախցիների երթը դեպի Հանրապետության հրապարակ

12 Հուլիս 2025 20:33
Արցախի մեծ դրոշը ծածանվում է Ազատության հրապարակի ողջ երկայնքով

Արցախի մեծ դրոշը ծածանվում է Ազատության հրապարակի ողջ երկայնքով

12 Հուլիս 2025 20:04
Շվեյցարիայում ընթանում են ԼՂ վերադարձի շուրջ քննարկումներ, իսկ ՀՀ-ում հարցն անտեսում են. Արցախի ՄԻՊ

Շվեյցարիայում ընթանում են ԼՂ վերադարձի շուրջ քննարկումներ, իսկ ՀՀ-ում հարցն անտեսում են. Արցախի ՄԻՊ

12 Հուլիս 2025 19:51
ՀՀ-ում պետք է ձևավորվի իշխանություն, որը կապահովի հայերի անվտանգ վերադարձն Արցախ. ակցիայի մասնակից

ՀՀ-ում պետք է ձևավորվի իշխանություն, որը կապահովի հայերի անվտանգ վերադարձն Արցախ. ակցիայի մասնակից

12 Հուլիս 2025 19:39
Պետք է սոցիալական հարցերի փոխարեն ակցիաներում արցախցիները քաղաքական հարցեր բարձրացնեն. Լևոն Հայրյան

Պետք է սոցիալական հարցերի փոխարեն ակցիաներում արցախցիները քաղաքական հարցեր բարձրացնեն. Լևոն Հայրյան

12 Հուլիս 2025 19:30
Կառավարությունը միայն սոցիալական պահանջներն է բավարարել, պայքարը շարունակվում է. Սայիդա Պողոսյան

Կառավարությունը միայն սոցիալական պահանջներն է բավարարել, պայքարը շարունակվում է. Սայիդա Պողոսյան

12 Հուլիս 2025 19:17
Արցախցիներին լռեցնելու համար նրանց դեմ ճնշումներ են գործադրում. Բեգլարյան

Արցախցիներին լռեցնելու համար նրանց դեմ ճնշումներ են գործադրում. Բեգլարյան

12 Հուլիս 2025 19:04
ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին չի վերաբերվում որպես հայերի. ակցիայի մասնակից

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին չի վերաբերվում որպես հայերի. ակցիայի մասնակից

12 Հուլիս 2025 18:45
Ոչ թե գումար ենք ուզում, այլ Արցախի հարցի բարձացումը միջազգային հարթակում. ակցիայի մասնակից

Ոչ թե գումար ենք ուզում, այլ Արցախի հարցի բարձացումը միջազգային հարթակում. ակցիայի մասնակից

12 Հուլիս 2025 18:31
Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու պահանջով հանրահավաք «Ազատության» հրապարակում (ուղիղ)

Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու պահանջով հանրահավաք «Ազատության» հրապարակում (ուղիղ)

12 Հուլիս 2025 18:00
ԱՄՆ-ն կավելացնի Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ն կավելացնի Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը

12 Հուլիս 2025 17:30
«ՀայաՔվեն» ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է ՀԷՑ-ի «բռնագրավման» դեպքում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին

«ՀայաՔվեն» ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է ՀԷՑ-ի «բռնագրավման» դեպքում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին

12 Հուլիս 2025 16:00
Քեսաբի հայերը կանխել են իրենց գյուղերին հասած հրդեհի տարածումը

Քեսաբի հայերը կանխել են իրենց գյուղերին հասած հրդեհի տարածումը

12 Հուլիս 2025 15:35
Լոս Անջելեսում դիտարկում են ներգաղթի դեմ միջոցառումների հետևանքով տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիր

Լոս Անջելեսում դիտարկում են ներգաղթի դեմ միջոցառումների հետևանքով տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիր

12 Հուլիս 2025 15:23
Թրամփի ղեկավարությամբ Պետդեպում սկսվել են մասշտաբային կադրային փոփոխություններ

Թրամփի ղեկավարությամբ Պետդեպում սկսվել են մասշտաբային կադրային փոփոխություններ

12 Հուլիս 2025 15:00
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած

12 Հուլիս 2025 13:59
«Ինքնության դրոշմ»․ ինչպե՞ս է Էջմիածինը պատրաստվում Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը

Գլենդելում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

13 Հուլիս 2025 12:10

«Ազգային ճակատ» շարժման նախաձեռնությամբ ԱՄՆ Գլենդել քաղաքում հուլիսի 13-ին տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու, հայտնել են Հայոց եկեղեցու...

ԿարդալDetails
ՀՅԴ անդամների տներում խուզարկություններից հետո ձերբակալված  5 անձ ազատ է արձակվել
Իրավունք

ՀՅԴ անդամների տներում խուզարկություններից հետո ձերբակալված 5 անձ ազատ է արձակվել

13 Հուլիս 2025 11:20

Հուլիսի 13-ի առավոտյան ազատ են արձակվել ձերբակալված ՀՅԴ անդամ 4 երիտասարդներ, որոնց թվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ