Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության, գրում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «երկու առաջնորդները կստորագրեն ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, այլ «Մտադրությունների նամակ», ինչը Թրամփին դիվանագիտական նվաճում կապահովի»։
Ադրբեջանական ԶԼՄ-ները օգոստոսի 4-ին գրել էին, որ Թրամփը կարող է Սպիտակ տանն ընդունել Փաշինյանին և Ալիևին։ Ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն մի շարք մանրամասներ էր հայտնել այդ հնարավոր հանդիպման մասին, որ, ըստ նրա, կայանալու է օգոստոսի 8-ին: Լրագրողի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը նախ կհանդիպի Փաշինյանի , այնուհետև Ալիևի հետ։ Ըստ լրագրողի՝ երեք առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Պաշտոնական Երևանից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին այս լուրը: