Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հերքել է իր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելու մասին տեղեկատվությունը, հայտնել է ArmLur.am-ը։
«Ամեն ամիս մի տեղ նշանակում են ինձ: Ես հայտարարել եմ, որ մանդատս պահելու եմ: Եթե նշանակում լինի, կհայտարարեմ այդ մասին, ինձանից շուտ հաստատ ոչ ոք չի իմանա»,- ասել է Մինասյանը։
Aravot.am-ն ավելի վաղ գրել էր, որ Մինասյանը կդառնա նախարար, իսկ նախարար Նարեկ Մկրտչյանը կփոխարինի Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում։
Նախարարի խոսնակ Զարուհի Մանուչարյանն Armenia Today-ին միայն փոխանցեց, որ նախարարն այժմ արձակուրդում է՝ չմեկնաբանելով դեսպանի պաշտոնում նշանակվելու լուրը:
«Այլ տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Մանուչարյանը։
Մարտին Մինասյանն իշխող կուսակցության կողմից առաջադրվել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, սակայն ընտրությունների արդյունքներից հետո քաղաքապետ էր դարձել ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը։ Մինասյանը նախկինում աշխատել է որպես Շիրակի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի տնօրեն։