Հուլիսի 20-29-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։
Կառավարությունն արձագանքել է, թե գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նշանակումներ է կատարել, ազատել տնօրենի տեղակալին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, հանդիպել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Հայաստանը մերժել է Սյունիքով ճանապարհ վարձակալելու ԱՄՆ առաջարկը՝ այն համարելով իր ինքնիշխանությանն սպառնացող վտանգ, հայտարարել է Երևանը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկ է ներկայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման ծրագրի վերաբերյալ:
ԱՄՆ 87 կոնգրեսական Թրամփի վարչակազմից պահանջել է ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանի Ամուրի մարզում կործանվել է Ան-24 ինքնաթիռ, բոլոր ուղևորները մահացել են:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ պաշտոնական Փարիզը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը:
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ շարունակվող բանակցությունները։