Իշխանությունները վախ ունեն, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրանց համար Կարապետյանն անխոցելի է, օրենքի պահանջները կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով և պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակության պահանջը, որը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։
«Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաև նրա վարկանիշի և թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով»,- նշել է թերթը։
Հուլիսի 14-ին Կարապետյանը հայտարարել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին, նա տեղեկացրել էր, որ իրենց քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
Կարդացեք նաև՝