ՌԴ Ալթայի Հանրապետությունում Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին կարող են լինել կուլիսային քննարկումներ Սյունիքով միջանցքի ԱՄՆ վերահսկողության մասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին:
Ըստ թերթի՝ իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների տևական լարվածության ֆոնին նման քննարկումը չեն բացառել։
ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ին հաստատել էր Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, որի շրջանակում նա կհանդիպի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։