• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հուլիս 2025 01:41
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

Քաղաքականություն,
22 Հուլիս 2025 20:39
ShareShareShare
Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին
telegram

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել երկրի ներքին կայունության համար չեղարկել Վաղարշապատում նախատեսված հանրահավաքը, ազատ արձակել Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։

«Հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ, թեկուզ, դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազանների և Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ, ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից»,- գրել է Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այդ քայլը դրական ազդեցություն կունենա նաև արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով։

Նախկին նախագահն ընդգծել է, որ ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։

«Ցնցումներ, սովորաբար, հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով՝ Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը»,- նշել է նա։

Տեր-Պետրոսյանը Փաշինյանի՝ Վաղարշապատում հանրահավաք անցկացնելու քայլն արտառոց ու վտանգավոր է համարել երկրի ներքին կայունության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից։ Նա կոչ է արել դադարեցնել միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները և, հայրենիքի շահերից մեկնելով, փորձել համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում։

ՀԱԿ նախագահը գիտակցված սադրանք է անվանել Փաշինյանի կողմից Վաղարշապատում հավաք հրավիրելը, որն ուղղված է «ամբոխի միջոցով եկեղեցուն ճզմելուն»։

«Նա չի՞ գիտակցում արդյոք, որ եկեղեցու հետևորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ՝ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերևս արժանանալու համար Ներոնի փառքին»,- հավելել է նախկին նախագահը։

Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։

Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

telegram
Tags: Լևոն Տեր-ՊետրոսյանՀայաստանՆիկոլ ՓաշինյանՍամվել Կարապետյան

Առնչվող Նորություններ

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54

Հուլիսի 20-29-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...

ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 14:33

ՀԷՑ-ի իրացման նորանշանակ փոխտնօրեն, «Երևանի էներգաիրացման սպասարկման տնօրեն» Արման Սմբատյանը պաշտոնը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ քշելու և...

Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

26 Հուլիս 2025 13:42

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կտրուկ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը՝...

ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ

ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ

26 Հուլիս 2025 13:27

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի և դրա՝ ԱՄՆ...

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով քրեական գործ, տեղեկությունն...

Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ

Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 10:38

Իշխանությունները վախ ունեն, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի ՀՀ նախկին...

Ավելին
  • Լուրեր
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

26 Հուլիս 2025 23:15
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»․ դեսպան

26 Հուլիս 2025 22:40
Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

26 Հուլիս 2025 22:17
Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Երևանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալման ԱՄՆ առաջարկի մերժումը, միջազգային արբիտրաժի որոշումը հօգուտ Սամվել Կարապետյանի. շաբաթվա լուրերն Armenia Today-ից

26 Հուլիս 2025 21:54
Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

26 Հուլիս 2025 20:15
Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

26 Հուլիս 2025 19:27
Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

26 Հուլիս 2025 18:54
Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

26 Հուլիս 2025 18:20
Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

26 Հուլիս 2025 17:38
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

26 Հուլիս 2025 15:46
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

26 Հուլիս 2025 15:32
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 8,6%

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 8,6%

26 Հուլիս 2025 15:00
ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 14:33
Թուրքիայի իշխանությունները հայկական «Վերադարձ» ժողովրդական անսամբլին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնի

Թուրքիայի իշխանությունները հայկական «Վերադարձ» ժողովրդական անսամբլին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնի

26 Հուլիս 2025 14:16
Հնագետները Տաթևի անապատում պեղումների ժամանակ հայտնաբերել են սրբատաշ քարերով տնտեսական հոր

Հնագետները Տաթևի անապատում պեղումների ժամանակ հայտնաբերել են սրբատաշ քարերով տնտեսական հոր

26 Հուլիս 2025 13:55
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

26 Հուլիս 2025 13:45
Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

26 Հուլիս 2025 13:42
ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ

ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ

26 Հուլիս 2025 13:27
Կիսապաշտպան Դավիդ Նդուկան «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալաշկերտ»

Կիսապաշտպան Դավիդ Նդուկան «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալաշկերտ»

26 Հուլիս 2025 13:23

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36
Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի

26 Հուլիս 2025 11:35
Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ

Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 10:38
Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Հուլիս 2025 09:41
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 26-ին

26 Հուլիս 2025 07:42
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ
Պատահար

Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ

26 Հուլիս 2025 23:15

Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ...

ԿարդալDetails
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա
Աշխարհում

Իրանում դատարանի շենքի վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

26 Հուլիս 2025 23:01

Առնվազն 9 մարդ է սպանվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում դատարանի շենքի վրա զինված հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ