ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր երկրորդ կինը՝ լրագրող Մարիամ Մարգարյանը, կամուսնալուծվեն։ Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն, որտեղ օրենքի համաձայն՝ գործընթացն ավարտին հասցնելու համար նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ։
Irakanum.am-ի հրապարակած տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նա չմանրամասնեց լուրը՝ հղում անելով Սիմոնյանի խոսքերին, որ չի ցանկանում «անդրադառնալ անձնական այդ հարցին»։
Սիմոնյանը կայքին ամուսնալուծության պատճառների ու այլ մանրամասների մասին չէր հաղորդել, սակայն, ըստ նշված հրապարակման, ամուսնալուծության գործընթացը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ։
Սիմոնյանը Մարգարյանի հետ համատեղ 2 երեխա ունի։ Մարգարյանը նրա երկրորդ կինն է։