Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա ու օրակարգում։
«Դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է, որը միայնակ չի, կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի, իրատեսական, որոշակի պայմաններում լինել ոչ այդքան իրատեսական։ Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ ու մեր հանրությանը, որ մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու»,- ասաց նա։