Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք տեղյակ չենք դրա մասին, ուստի ոչինչ չենք կարող մեկնաբանել»,- կայքի հաղորդմամբ՝ փոխանցել են Էրդողանի վարչակազմից։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը։