Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում Հայաստանին տրամադրվող աջակցությունը կմեծացնի մինչև 2,5 միլիարդ եվրո, հայտնել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ ֆինանսավորումը կուղղվի տրանսպորտի, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոքր բիզնեսի ոլորտներին։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։