«Քաղաքացիական պայմանագրում» 2026 թվականի ընտրություններից առաջ խորհրդարանի նախագահի պաշտոնի համար թեժ մրցակցություն է ընթանում, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում այս պաշտոնի համար թեկնածուների պակաս չկա, հավելել է թերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այս համատեքստում Փաշինյանը քարոզչություն է իրականացնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ՝ փորձելով նրան «հեռացնել» «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունից, որի նոր կազմի ընտրությունները կկայանան սեպտեմբերին։
ԶԼՄ-ն պնդում է, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ստվերում է պահում՝ չնայած նրա «գավառական» կերպարին, որպեսզի նա չդառնա իր «գահի» հավակնորդ։
«Այս համատեքստում ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում որոշ կարկառուն իշխանականների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ տեղեկություններ, իրենց անբարո անձնական կյանքի, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների մասին, ինչի պակաս ոչ մեկի դեպքում չկա»,- նշել է «Հրապարակը»։
Դեռևս 2022 թվականին լրատվամիջոցները գրել էին, որ Փաշինյանը մտահոգված է Պաշտպանության նախարարի աճող վարկանիշով։ Վարչապետին դուր չէր եկել այն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում իր և Պապիկյանի ստացած ձայների միջև տարբերությունն աննշան էր։ Վարչապետը «զայրանում էր այն խոսակցություններից, որ որոշակի հանգամանքներում Պապիկյանը կարող է դառնալ իր իրավահաջորդը»։