Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում, կրակահերթի տակ ընկնելով, սպանվել է կոնգրեսականի 21-ամյա պրակտիկանտ, հայազգի Էրիկ Թարփինյան-Յահիմը, հայտնել է Abcnews-ը։
Քննիչները հայտնաբերել են կասկածելի մեքենան: Նրանց պնդմամբ՝ չնայած կրակոցը թիրախային էր, սակայն Թարփինյան-Յահիմը «զոհերի թվում նախատեսված չէր»։
Ըստ կայքի՝ մահացածը հունիսից ի վեր աշխատում էր որպես կոնգրեսական Ռոն Էստեսի (հանրապետական, Կանզաս) պրակտիկանտ, Ամհերստի Մասաչուսեթսի համալսարանի ավագ կուրսի ուսանող էր, որտեղ նա մասնագիտանում էր ֆինանսների ոլորտում՝ քաղաքագիտության մասնագիտացմամբ։
Մետրոպոլիտենի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ կրակոցները տեղի էին ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 22:28-ի սահմաններում, երբ մի քանի կասկածյալ դուրս էր եկել մեքենայից և կրակ բացել մի խումբ մարդկանց վրա։ Վիրավորվել է նաև մեկ չափահաս կին և 16-ամյա տղա։ Երեքն էլ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, որտեղ պրակտիկանտը մահացել է ստացած վնասվածքներից։