Իսրայելի պաշտպանության ուժերը ընդլայնում են Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ռազմական գործողության մասշտաբները, որը իրականացվում է Իրանի տարածքում, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«ԻՊՈւ-ն ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է Թեհրի միջուկային ծրագրի դեմ և ի պատասխան իրանական ռեժիմի շարունակական ագրեսիայի: Հարվածներ են հասցվում տասնյակ կարևոր օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների կայանների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների վրա՝ հիմնվելով ճշգրիտ հետախուզության վրա»,- գրել է Գենդելմանը Telegram-ի իր ալիքում։
Նա վստահեցրել է՝ հրեական պետությունը «թույլ չի տա ռեժիմին, որը բացահայտորեն կոչ է անում Իսրայելի ոչնչացմանը, մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը: Նրա խոսքով՝ «երկարատև հետախուզական աշխատանքը և վերջին ամիսների տվյալները հաստատում են», որ Թեհրանն «իրականացնում է Իսրայելը ոչնչացնելուն ուղղված համակարգված գործողություններ»:
«Մենք գործում ենք վճռականորեն՝ մեր անվտանգության և գոյության իրավունքի անունից»,- հավելել է վարչապետի գրասենյակի խորհրդականը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ԱԹՍ-ներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Կարդացեք նաև՝