Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում Իսրայելի հարվածից հետո շենք է փլուզվել, հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հրապարակելով ավերածությունների կադրերը։
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կոնտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝