Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության, ՌԴ օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համոզված եմ՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը»,- ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին հղած ուղերձում նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Ռուսաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթել:
«Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը», – ասված է նրա ուղերձում: