ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդը խիստ նկատողություն կստանա, այս մասին հայտարարել է նախարարը՝ արձագանքելով իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեսանյութին։
Տեսանյութում երևում է, որ ԱՆ ծառայողական 006LL55 համարներով մեքենայի դիմացի նստարանին մանկահասակ երեխա է երթևեկում, ամրագոտին կապված չէ, քարսիթ նույնպես առկա չէ։
Իոաննիսյանը մոտեցել է մեքենային, զրուցել վարորդի հետ, որն ընդունել է Ավանեսյանի վարորդը լինելու փաստը։
Նախարարն արձագանքել է Իոաննիսյանի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան վերահսկողության ու լուսաբանման համար և պարզաբանել, որ ծառայողական մեքենան ավտոլվացման կետ տանելիս վարորդը խախտում է կատարել՝ երեխայի անվտանգության առումով դրսևորելով անթույլատրելի վարքագիծ:
«Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- տեղեկացրել է Ավանեսյանը: