ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։
Մատվիենկոն, իր հերթին, վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու ՌԴ պատրաստակամությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը, ասված է հայտարարության մեջ։
Մատվիենկոն Հայաստան էր ժամանել հունիսի 5-ին, նրան դիմավորել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: