Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՔԿ-ում այսօր հարցաքննվել է քրեական վարույթի շրջանակներում, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը
Այլ մանրամասներ Ավդալյանը չհայտնեց։
Armenia Today-ի տեղեկությամբ՝ Շահրամանյանը վարույթի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։
Մայիսի 30-ին փաստաբան Ռոման Երիցյանը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն Արցախի նախագահի ձերբակալության մասին։ Փաստաբանը հիշեցրել էր, որ Շահրամանյանը որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, և նշել, որ նրա դեմ գործ չի հարուցվել։
Շահրամանյանի դեմ 2024-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։