ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող իրենց նախկին բնակարանը վաճառել է ոմն Մարինա Ալբերտի Ռուդսին, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ եկամուտների հայտարարագրման՝ բնակարանը վաճառվել է 45 մլն 500 հազար դրամով, ինչն, ըստ թերթի, վատ արժեք չէ կինո «Հայրենիքի» թաղամասի համար։
Լրատվականը նկատում է՝ Ռուդսի անունը լայն հանրությանը ծանոթ չէ, նա ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա, հետևաբար՝ ՀՀ քաղաքացի չէ:
Հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ ընտանեկան փոդքաստի համար ծախսերն արվել են 2024 թվականին Հակոբյանի սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից գոյացած գումարից։