Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2-ին բացվել է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը, տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը:
Բացմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը և այլ պաշտոնյաներ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել էր Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գորասենյակ բացելու ծրագրերի մասին:
Հունիսի 2-ին Գորիսում մեկնարկել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։