Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս կնշանակվի Կարմեն Ափունցը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ հրապարակման՝ նա ազգությամբ հայ է, Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենը։ Հյուպատոսությունը կբացվի հունիսի 2-ին։
Մայիսի 26-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: