«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում որոշվել է մարզեր գործուղել կուսակցության տարբեր ներկայացուցիչների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն, գրել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ նրանք պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ի՞նչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունե՞ն ընտրվելու:
Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ:
MPG/Gallup International Association-ի փետրվարի 27-ից մարտի 6-ը Հայաստանում 1100 քաղաքացու շրջանում անցկացված հեռախոսային հարցման տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների գրեթե 66 տոկոսը հավանություն չէր տվել վարչապետի աշխատանքին։