Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրով»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու համար։
Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին։ Երևանն ընդունել էր պայմանագրի երկու չհամաձայնեցված կետի վերաբերյալ առաջարկները՝ միմյանց դեմ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու և երրորդ երկրների ներկայացուցիչների ներկայությունը սահմանին չթույլատրելու մասին։ ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր այդ տեղեկատվությունը և հայտնել, որ պատրաստ է քննարկել փաստաթղթի ստորագրման ժամկետը և վայրը։
Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումն ստորագրել միաժամանակ։