Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը (EPC) տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար»,- գրել էնա Telegram-ում:
X-ում Փաշինյանը գրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են EPC անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Նա նաև ողջունել է 2028 թվականին Ադրբեջանում կայանալիք EPC գագաթնաժողովը։
Գագաթնաժողովն այս գարնանը կայացել էր Ալբանիայում:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն աշխատանքներն սկսել է 2022-ից, դրա շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպում են ունեցել, վերջինը՝ Տիրանայում:
Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: