ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության կապակցությամբ:
«Վշտացած ենք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման լուրից, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Միանալով տարբեր երկրների ցավակցություններին՝ դեմ ենք արտահայտվում ատելության և բռնության բոլոր ձևերին»,- ասվում է X-ում գերատեսչության տարածած գրառման մեջ։
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում գտնվող «Կապիտալ Ջուիշ» հրեական թանգարանի մուտքի մոտ հրազենից Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից էր սպանվել։ Կասկածյալը ձերբակալվել և նույնականացվել էր ոստիկանության կողմից, նա 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է։ Իրավապահները տեղեկացրել էին, որ ձերբակալությունից հետո նա բղավել էր՝ «ազատություն Պաղեստինին»: