Ալբանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Երկու երկրների ղեկավարները Տիրանայում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Փաշինյանը մայիսի 16-ին հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս երկու զրույցներից մանրամասներ հայտնի չեն:
Վերջին անգամ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպել էին 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում։
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ կատարված քայլերը և առկա պայմանավորվածությունները։ Կողմերն ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը։ Դա նրանց երկրորդ հանդիպումն էր։