Վաշարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է հրաժարական տալ համայնքապետի պաշտոնից: Այս մասին հայտնել է ինքը՝ Գասպարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ:
Նա իր այդ քայլը բացատրել է ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելու որոշմամբ:
«Կարծում եմ՝ եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու և համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև։ Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավաի պաշտոնը», – գրել է նա։
Դիանա Գասպարյանը քաղաքի ղեկավարն է 2018 թվականի հունիսի 22-ից: Նա Հայաստանում առաջին կին քաղաքապետն է: