Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Աբրահամյան համաձայնագրերին» Երևանի միանալու հնարավորության մասին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հայտարարությունը։
Տվյալ համաձայնագրերի շրջանակներում արաբական մի շարք երկրներ կարգավորել էին հարաբերություններն Իսրայելի հետ:
«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, որոնք, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- Civilnet-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ուիտկոֆը մայիսի 14-ին հայտարարել էր, որ ակտիվ բանակցություններ են ընթանում-ին «Աբրահամի համաձայնագրերի» ընդլայնման շուրջ, և Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց: Թրամփի հատուկ բանագնաց ի խոսքով ՝ սա «հսկայական նախաձեռնություն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»: Ի թիվս այլ երկրների, որոնք կարող են միանալ համաձայնագրերին, Ուիտկոֆը նշել Էր Սաուդյան Արաբիան, Սիրիան, Լիբանանը և Լիբիան: