ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) պաշտոնական ծանուցում է ստացել Ադրբեջանի կառավարությունից և դադարեցնում է իր գործունեությունը երկրում, հայտարարել է UNHCR-ի ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցման։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի համակարգը «բարձր է գնահատում 33-ամյա գործընկերությունն Ադրբեջանի կառավարության ու ժողովրդի հետ և այս ընթացքում աջակցել է երկրում զարգացման հիմնական առաջնահերթությունների առաջխաղացմանը»։
Սոլթմարշի խոսքով՝ ՄԱԿ-ը, ինչպես բոլոր անդամ պետություններում, շարունակում է ակտիվ երկխոսությունն Ադրբեջանի կառավարության հետ՝ կառույցի գործունեությունը երկրի ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխանեցնելու և «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացմանը նպաստելու նպատակով։
Մարտին Ադրբեջանի կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել էր երկրում ԿԽՄԿ գրասենյակը փակելու մտադրության մասին։ Բաքուն պլանավորում է փակել երկրում ՄԱԿ-ի ևս երեք գրասենյակ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (ՄԱԶԲՀ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):