ԱՄՆ-ում ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հավակնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին ամիսներ են մնացել, և բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարևոր երկրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ թիմակցի, նշել է թերթը։
Ըստ լրատվականի՝ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաև ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին վարչապետը յուրային չի համարում և չի վստահում:
Լրատվականի տեղեկություններով՝ առավել հավանական է Մկրտչյանի նշանակումը։ Նա ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է և վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցելու նպատակով, մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, լուսանկարվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Ինչ վերաբերվում է Թորոսյանին՝ նա հաճախ է ուղեկցում Փաշինյանին արտերկրյա այցերի ժամանակ և ջանքեր է գործադրում վարչապետի թեզերն առաջ տանելու համար, ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում, օրերս էլ հրապարակային պատռել է Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը, հավելել է թերթը։
Մակունցն ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին։