Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը խախտելու դեպքում ԵԱՏՄ-ն իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար կարող է միջազգային իրավական գործիքներ կիրառել, Եթե Հայաստանը խախտի միության մասին պայմանագիրը, «Ռիա Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Եթե Երևանն, այնուամենայնիվ, ձեռնարկի ԵՏՄ իրավունքին հակասող քայլեր և խախտի ԵՏՄ պայմանագիրը, ինչը, հուսով ենք, տեղի չի ունենա, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ՝ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Աղասանդյանը:
Նա նշել է, որ Հայաստանը ոչ մի անգամ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, այլ հակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում տեղի ունեցող բանակցություններին, ինչը հաստատում է նրա շահագրգռվածությունը եվրասիական ինտեգրման զարգացման հարցում:
Ապրիլի 14-ին Ռուսաստանի փոխվարչապետ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից հեռանալը «բավականին ցավոտ» կլինի Հայաստանի բնակչության համար։ Ապրիլի 12-ին «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) նախագահ Սամվել Կարապետյանը նշել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի ԵՄ կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել։
Ապրիլի 22-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի արտոնությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն սկսել էր շրջանառվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծի քննարկման և ընդունման փուլում։ Զուգահեռ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին նշել էր, որ «ՀՀ-ն ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում»։
Կարդացեք նաև՝