Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի արտոնությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգվա՞ծ է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումներով, Գրուշկոն դրական է պատասխանել։
«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման ձգտումները անհամատեղելի են այս երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և մենք այս մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում»,- նշել է դիվանագետը։
Գլուշկոն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում։
«Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ դաշնակիցներից»,- ընդգծել է փոխնախարարը։
Ապրիլի 14-ին Ռուսաստանի փոխվարչապետ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից հեռանալը «բավականին ցավոտ» կլինի Հայաստանի բնակչության համար։ Ապրիլի 12-ին «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) նախագահ Սամվել Կարապետյանը նշել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի ԵՄ կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել։