Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության՝ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն հաստատելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին ստորագրել էր Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։